Միջազգային

Իսրայելի վարչապետը պատասխան է պատրաստում Միջազգային դատարանի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետը պատասխան է պատրաստում Միջազգային դատարանի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է քննարկել Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումների պատասխանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու»-ն, այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Նեթանյահուն այդ թեմայով նախարարների կաբինետի հետ հանդիպում կանցկացնի։

Հանդիպման ընթացքում քննարկվելու է Արդարադատության միջազգային դատարանի կողմից հայտարարված որոշումների պատասխանը:

Հարավաֆրիկյան Հանրապետությունը մայիսի 10-ին դիմել էր Արդարադատության միջազգային դատարան ՝ պահանջելով նոր միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ այն հիմքով, որ Ռաֆահի վրա իսրայելական հարձակումները անդառնալի վնաս են հասցրել Գազայի բնակիչների իրավունքներին:

Միջազգային դատարանը մայիսի 16-17-ին կայացած լսումների ժամանակ հայտարարել է այդ դիմումի վերաբերյալ իր որոշման մասին:

Միջազգային դատարանը Իսրայելին պարտավորեցրել է անհապաղ դադարեցնել Ռաֆահի վրա հարձակումները, չարգելափակել մարդասիրական օգնությունը և թույլ տալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին մուտք գործել Գազա՝ հանցագործությունները հետաքննելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում