Իսրայելը հայտարարել է Գազայի հարավում մարդասիրական նպատակներով ռազմագործողությունների դադարների մասին
2 րոպեի ընթերցում
![Իսրայելը հայտարարել է Գազայի հարավում մարդասիրական նպատակներով ռազմագործողությունների դադարների մասին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/16/oGl2r8KDh2yzAxJ7d5aAOE5UvXfvSHOuBezqqNoU.webp)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հարավում ամեն օր տեղական ժամանակով ժամը 08:00-ից մինչև 19:00-ը մարդասիրական նպատակով մարտական գործողությունների դադարներ կիրականացնի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գազայի հատվածում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակի X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
Նշվում է, որ Գազայի հատվածում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակի կողմից մարդասիրական օգնության ծավալն ավելացնելու շարունակական ջանքերի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների հետ լրացուցիչ քննարկումներից հետո ամեն օր հայտարարված ժամերին ռազմական գործողությունների ընթացքում մարդասիրական նպատակներով մարտավարական դադար կլինի:
Ըստ հայտարարության՝ մարտական գործողությունների մարդասիրական դադարները վերաբերում են Քերեմ Շալոմ անցակետից դեպի Սալահ ադ-Դին մայրուղի և դեպի հյուսիս երթուղուն:
As part of our ongoing efforts to increase the volumes of humanitarian aid entering Gaza and following additional related discussions with the UN and international organizations, starting yesterday (Saturday), a local, tactical pause of military activity for humanitarian purposes… pic.twitter.com/C9UeSbwuQ7
— COGAT (@cogatonline) June 16, 2024