Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան

Հայկական զինված ուժերը լիարժեք կարող են կանխել պատերազմը. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը վստահեցնում է, որ այս պահին սահմանում լարվածություն չկա: «Առաջապահ ստորաբաժանումները լիարժեք տիրապետում են սահմանային իրավիճակին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Անդրադառնալով միջազգային և տեղական այն վերլուծություններին, իբր թե Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվել, գլխավոր շտաբի պետն ասաց, որի չի կարող  մեկնաբանել դրանք, քանի որ չի կարդացել:

«Զինված ուժերն ունեն իրենց վերլուծությունները, որոնք փաստում են, որ հայկական զինուժը լիարժեք կարող է կանխել պատերազմը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպել պաշտպանություն»,- նշեց Մովսես Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am