Հասարակական

Վարչապետի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում

1 րոպեի ընթերցում

Վարչապետի ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Սիրելիներս, ամեն ինչ կարգին է։ Եղանակային վատ պայմանների պատճառով մեր ուղղաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վանաձորում։

Այժմ ճանապարհը շարունակում ենք ավտոմեքենայով։ Լավ օր եմ մաղթում բոլորիս»,- գրել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում