Հասարակական

Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

3 րոպեի ընթերցում

Ucom -ի աջակցությամբ մեկնարկեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Ucom ընկերության աջակցությամբ մայիսի 24-ին մեկնարկել է «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը։ Այս տարի այն նվիրված է կենսաբազմազանության պահպանությանը:

Փառատոնի շրջանակում Հայաստանի կինոգործիչների միությունում մայիսի 24-28-ը կցուցադրվեն ավելի քան 30 բնապահպանական ֆիլմեր։ Մուտքն ազատ է։

Փառատոնի շրջանակում գործելու է Երիտասարդական անկյուն, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվելու են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։ Այս տաղավարների միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ ոլորտում առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին, ինչպես նաև մասնակցել աշխատարանների և քննարկումների։

Photo-3.jpg (211 KB)

«Փառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը փորձ են՝ հուշելու, որ անկախ բոլոր հանգամանքներից, աշխարհագրական դիրքից ու սոցիալական կարգավիճակից, այսօր բոլորս էլ առերեսվում ենք կենսաբազմազանության ոչնչացման հետևանքներին, և հետևաբար բոլորս էլ պետք է նույնքան հոգատարությամբ փորձենք քայլեր ձեռնարկել առավել կանաչ ապագայի համար», - ասել է Սոնա Քալանթարյանը՝ «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է՝ ընկերությունն ուրախ է աջակցել այս փառատոնին, որը թույլ է տալիս երիտասարդությանը ծանոթանալ կարևորագույն բնապահպանական խնդիրներն ու բացահայտել, թե ինչ ներդրում կարող են ունենալ այդ խնդիրների լուծման հարցում։

Photo-1.jpg (957 KB)

«Բնությունն այն միջավայրն է, որտեղ մենք ապրում ենք, ու որից կախված է բոլորիս կյանքի որակը, ու Ucom-ը որպես կանաչ ու պատասխանատու ընկերություն, գիտակցում է դրա կարևորությունը», - նշել է Ռալֆ Յիրիկյանը։

Փառատոնի բացման արարողությանը ցուցադրվել է Մաշա Կարպուխինայի «Սոխակներից վերջինը» կարճամետրաժ ֆիլմը։ Վերջինս մի կոմպոզիտորի մասին է, ով անտառային ձայների հետ պատահական հանդիպումից հետո որոշում է փոխել կարիերայի ուղին՝ նպատակ ունենալով հավաքել վայրի բնության ձայնագրություններ և օգնել պայքարել կլիմայական ճգնաժամի դեմ՝ օգտագործելով ակուստիկ տեղեկատվություն։

Photo-2.jpg (451 KB)

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացմանը աջակցել են նաև Երևանի քաղաքապետարանը, ԱՄՆ անտառային ծառայությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը։ Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում