Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Bulgari-ն խոշորագույն ոսկերչական ֆաբրիկան Է բացել Եվրոպայում

Bulgari-ն խոշորագույն ոսկերչական ֆաբրիկան Է բացել  Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկերչական իրերի իտալական արտադրող Bulgari-ն զարդերի թողարկման Եվրոպայի խոշորագույն ֆաբրիկան Է բացել Իտալիայի Պիեմոնտի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:
15 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրական համալիրում աշխատում են շուրջ 400 աշխատակիցներ, իսկ մինչեւ 2020 թվականը պլանավորվում Է հաստիքակազմը հասցնել 700 մարդու: Բացի այդ, ֆաբրիկային առընթեր բացվել Է ոսկերչական դպրոց, որը նախատեսված Է 40-ից ավելի ոսանողների համար. ներկայում այստեղ արդեն սովորում Է 21 մարդ: 
Համալիրը տեղավորվել Է Վալենցայի կոմունայում, որն ավանդաբար համարվում Է Իտալիայի ոսկերչական ճյուղի կենտրոնը: Ընկերությունն ընդգծում Է, որ արտադրական նոր մասնաշենքերը կառուցվել են Էկոլոգիականության եւ Էներգաարդյունավետության բարձր չափորոշիչների պահպանմամբ: 
Սպասվում Է, որ նոր ֆաբրիկայում զարդեր կարտադրվեն Bulgari-ի ամենահայտնի հավաքածուների համար, ներառյալ B.zero1-ը, Serpenti-ն, Diva-ն, BVLGARI-BVLGARI-ին եւ Parentesi-ն:
Bulgari իտալական ոսկերչական տունը 1884 թվականին Հռոմում հիմնադրվել Է Հունաստանից սերված Սոտիրիոս Բուլղարիսի կողմից: Նրա բացած խանութն սկզբում վաճառում Էր հին արժեքավոր իրեր, այնուհետեւ սեփական արտադրության զարդեր: Բրենդի երկրպագուներն են եղել Էլիզաբեթ Թեյլորը, Սոֆի Լորենը, Ռոմի Շնայդերը, Ջինա Լոլոբրիջիդան: 
Ընկերությունը մասնագիտանում Է ոսկերչական զարդերի, ժամացույցների, ինչպես նաեւ կաշվից պատրաստված աքսեսուարների եւ պարֆյումերիայի բնագավառում: Բացի այդ, Bulgari-ն իր բրենդի ներքո գործող լյուքս կարգի հյուրանոցների սեփականատեր Է ու դրանց կառավարիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am