Ջոլին եւ Փիթը համաձայնության են եկել ապահարզանի հարցերի գրեթե կեսի շուրջը
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը համաձայնության են հասել ամուսնալուծական դատավարության վիճելի հարցերի՝ գործնականում կեսի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TMZ լրատվական հրատարակությունը:
«Երկու կողմերն Էլ ցանկանում են շուտափույթ ավարտել այն, ինչը կարող Է ամուսնալուծական դատավեճ դառնալ»,- նշել են հրատարակության աղբյուրներն աստղային զույգի շրջապատից:
Նրանց տվյալներով՝ կողմերը վիճաբանել են չորս կետերի շուրջը. երեխաների նկատմամբ խնամակալությունը եւ նրանց հետ շփումը, Ջոլիի եւ նրա երեխաների ժամանակավոր աջակցությունը, մշտական ֆինանսական աջակցությունը, անշարժ գույքի բաժանումը:
Հրատարակության աղբյուրներն ասել են, որ առաջին երկու կետերի շուրջ Ջոլին եւ Փիթը «համաձայնության ուղու վրա են», սակայն մնացած կետերն առայժմ չեն կարգավորվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում