Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ռիո-2016-ի ընթացքում բաժանվում է 450 000 հակավիրուսային պահպանակ

Ռիո-2016-ի  ընթացքում բաժանվում է 450 000 հակավիրուսային պահպանակ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի  ընթացքում աննախադեպ քանակությամբ  հակավիրուսային պահպանակներ է բաժանվում օլիմպիական խաղերին մասնակից մարզիկներին: 15 օր, 10500 մարզիկ և 450000 պահպանակ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Guardian »-ին հայտնում է, որ նախաձեռնության հեղինակներն առաջին հերթին պահպանակները հանձնում են կանանց: Բրազիլիայում զիկա վիրուսի տարածման պատճառով, լրացուցիչ անվտանգության նկատառումներից ելնելով, Ավստրալիայի և Բրազիլիայի ատլետները կազմակերպիչներից պահանջել  են ստեղծել հակավիրուսային պահպանակներ: 

Օլիմպիական խաղերի ընթացում մարզիկների առողջությամբ զբաղվում են 22 000 բժիշկներ, ովքեր մարզիկների պահանջները հաշվի առնելով  առաջարկել են պահպանակների քանակությունը հասցնել 450 000-ի: Թվաբանորեն  ամեն մարզիկի բաժին է հասնում մոտ 40 պահպանակ:

Պահպանակների այս մեծ քանակության մեջ 100 000-ը նախատեսված է կանանց համար, իսկ ահա 175 000 պահպանակ կբաժանվի օլիմպիական ավանում: Պահպանակների մնացած քանակությունը կհատկացվի Ռիո-2016-ի հետ կապ ունեցող հաստատություններին, մասնավորապես ՝գիշերային ակումբներին, հանգստի վայրերին, երաժշտական ակումբներին և սնվելու համար նախատեսված հաստատություններին:  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Guardian »-ին հայտնում է, որ Ռիոյի օլիմպիական խաղերի ընթացքում օգտագործվող պահպանակների քանակությունը, Լոնդոնի օլիմպիական խաղերի հետ համեմատած, աճել է 3 անգամ: Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ թողարկվել է  150 000 պահպանակ:

Օլիմպիական խաղերի ընթացքում պահպանակների գործածությունը առաջին անգամ եղել է 1988 թվականին՝ Սեուլում: Սեուլի օլիմպիական խաղերից սկսած պահպանակների քանակությունն այնքան մեծացով,որ գերազանցեց նույնիսկ օլիմպիական մեդալների քանակին: Աթենքում  արտադրվեց  130 000 պահպանակ, և մինչ օրս այս ցուցանիշը շարունակում է աճել:

Ռիո-2016-ի կազմակերպիչները հայտարարում են, որ այսպիսի մեծ քանակությամբ պահպանակների հատկացումը կապված չէ այն հանգամանքի հետ, որ այստեղ սեքսուալիզացում է տեղի ունենում, այլ դրա  պատճառը մարզիկների անվտանգությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am