Մոդիլյանիի 8,3 մլն ֆունտով վաճառված կտավը դարձել Է Christie's-ի աճուրդի թոփ լոտը
13:24, 23 Հունիս 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի ստեղծագործությունների՝ Christie's-ի երեկոյան աճուրդը 25,6 միլիոն ֆունտի հասույթ Է բերել, թոփ լոտ Է դարձել Ամեդեո Մոդիլյանիի վրձնի դիմանկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոդիլյանիի գործը, որտեղ նկարիչը պատկերել Է իր սիրելի բնորդուհիներից մեկին՝ Հանկա (կամ Աննա) Զբորովսկիին՝ իր ընկեր եւ հովանավոր Լեոպոլդ Զբորովսկիի կնոջը, վաճառվել Է գրեթե 8,3 միլիոն ֆունտով՝ 5 – 7 միլիոն ֆունտ նախնական գնահատման դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում