Երևանում՝ 11:07,   24 Մայիս 2024

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների 
հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և բանկի ներկայացուցիչներ Արման Վաթյանի ու Խուրամ Ֆարուքի հանդիպման ժամանակ։ Նախաձեռնված նախագծերը հանրային կառավարման բարեփոխումներ են՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացմամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ թվային և խելացի փոխակերպումները համայնքի գլխավոր առաջնահերթություններից են, որոնք հնարավորություն են տալիս հաղթահարելու առկա մարտահրավերներն ու քայլել ժամանակին համընթաց: 

Ըստ աղբյուրի՝ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին պատրաստակամություն են հայտնել, ըստ համայնքի նախանշած առաջնահերթությունների, գործակցության ծրագրերը տեղափոխել գործնական փուլ:  

Նշվում է, որ որպես թվայնացված կարևոր գործիք քաղաքապետ Ավինյանն առանձնացրել է վերջերս գործարկված «Ակտիվ քաղաքացի» հավելվածն ու էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ձեռքբերումը, որոնք ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական են դարձնում երևանցիներին մատուցվող ծառայությունները: Էլեկտրոնային այս ծառայություններն առավել տեղայնացնելու և ներքին մոնիթորինգի ու հետադարձ կապի մեխանիզմները ներառելու գործում ևս կարևորվել է բանկի աջակցությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am