Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Վրաստանի արդարադատության նախարարն արդյունավետ համարեց հայ- վրացական իրավական համագործակցությունը

Վրաստանի արդարադատության նախարարն արդյունավետ համարեց հայ-
վրացական իրավական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 11  ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն արդյունավետ է գնահատում հայ-վրացական իրավական համագործակցությունը։

«Արմենպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Ռատի Բրեգաձեն ասաց  ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ համատեղ ասուլիսին։

«Ես կասեմ հետևյալը՝ մեզ համար սա բարիդրացիականության հիմքով, ինտենսիվ ելքի և փորձի վրա կենտրոնացած, գիտելիքի փոխանակման հարաբերություն է, որը շատ արդյունավետ է։ Այս հարաբերություններում գերկարևոր է անձնական ընկերությունը, և ես վստահ եմ, որ նման ցանկացած նախագիծ հաջողակ է լինելու ու օգուտ է բերելու մեր ժողովուրդներին, երկրներին»,-նշեց Վրաստանի արդարադատության նախարարը։

Անդրադառնալով Երևանում մեկնարկած հայ-վրացական 5-րդ իրավական ֆորումին, Բրեգաձեն համոզմունք հայտնեց, որ այն հաջողության պատմություն և արդեն հաստատված ավանդույթ է։

Նրա խոսքով՝ ֆորումին մասնակցում է Հայաստանի և Վրաստանի տարբեր իրավական գերատեսչություններ ընդգրկող իրավաբանների բավականին մեծ խումբ, որը նոր հաջողությունների արձանագրմամբ կնպաստի երկու երկրների հարաբերություններին։

«Ցանկացած պետությունների հարաբերություններում շատ կարևոր է հաստատուն իրավական ավանդույթ ունենալը։ Ես վստահ եմ, որ նմանատիպ ֆորումների շնորհիվ արդարադատության նախարարությունների և ընդհանուր առմամբ արդարադատության ոլորտում համագործակցության հիմքն էլ ավելի կամրապնդվի և մեր մեջ առկա ռազմավարական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի կհասնեն»,-ասաց Բերգաձեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am