Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում

Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Օլգա Ռիպակովայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը հաջող է մեկնարկել նոր մրցաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանում տեղի է ունեցել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը: Վերջինս 2024-ի առաջին մրցաշարում ցատկել է 16.26 մ և արժանացել արծաթե մեդալի:

Մրցաշարին մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:

2015 թվականից կազմակերպվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am