Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են առևանգված քաղաքացիներին վերադարձնելու քայլերը

Արցախի նախագահը ԱԽ նիստ է հրավիրել. քննարկվել են առևանգված 
քաղաքացիներին վերադարձնելու քայլերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվել է օգոստոսի 28-ին առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերը, Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից:

«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին: Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am