Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարարի հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Իտալիայի արտաքին գործերի և 
միջազգային համագործակցության փոխնախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի գլխավորած պատվիրակությանը։ 
Էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, ընդհանուր հետաքրքրությունները, ինչպես նաև երկու երկրների տնտեսական համագործակցության մեծ ներուժի առկայությունը։
Նախարարը հյուրերին ներկայացրել է Տնտեսության արդիականացման միջոցառումը և Գագարին ներդրումային նախագիծը, որոնց շրջանակներում ևս կարելի է ծավալել արդյունավետ համագործակցություն։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am