1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են 
Կիև

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստի անցկացման համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ժոզեպ Բորելի գրառումը Twitter-ում:

«Ժամանել ենք Կիև՝ իրենց երկիրը պաշտպանող բոլոր ուկրաինացիներին փոխանցելու ԵՄ աջակցության ամենաուժեղ ուղերձը», - գրել է Բորելը:

Նա հավելել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ օգնությունը Կիևին կազմում է 50 միլիարդ եվրո՝ շեշտելով, որ ԵՄ-ն առաջին իսկ օրվանից կանգնած է Ուկրաինայի կողքին։

Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև Է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան, որի կազմում են Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ և ԵՀ այլ պաշտոնյաներ, ներառյալ` Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, ներքին գործերի հաձնակատար Իլվա Յոհանսոնը, գյուղատնտեսության հարցերով  հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան և այլոք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]