Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին

Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է Սերբիայի և Կոսովոյի միջև համաձայնության մասին։ «Ուրախ եմ հայտնել, որ մենք կարողացել ենք գտնել լուծում, որը հեշտացնում է ճամփորդությունները Սերբիայի և Կոսովոյի միջև, ինչը բխում է Սերբիայի և Կոսովոյի բոլոր քաղաքացիների շահերից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Բորելը։

Նա նշել է, որ համաձայնություն ունեն, որ Կոսովոյի սերբերը, ինչպես նաև մյուս քաղաքացիները, կկարողանան ազատորեն ճամփորդել Կոսովո և Սերբիա՝ օգտագործելով իրենց նույնականացման քարտերը։ «Եվրոպական Միությունը երաշխիքներ է ստացել վարչապետ Ալբին Կուրտիից (խմբ․ Կոսովոյի վարչապետ)»,- ընդգծել է Բորելը։

Հուլիսի 31-ին Կոսովոյում եւ Մետոքիայում իրադրությունը կտրուկ սրվել էր այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը փակել էր հսկիչ անցակետերը Սերբիայի հետ վարչական գծում: Պատճառը սերբական փաստաթղթերով մուտքի արգելքի մասին նոր որոշումն էր։  Ի պատասխան Կոսովոյի սերբերը դուրս էին եկել ցույցերի եւ փակել հիմնական մայրուղիները: Միջազգային ուժերի ջանքերի արդյունքում Կոսովոն որոշել էր  սերբական փաստաթղթերի արգելքի սահմանման ընթացակարգը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը, ինչից հետո ԵՄ-ի միջնթրդությամբ բանակցություններ էին սկսվել Սերբիայի և Կոսովոյի միջև։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am