Սպորտ

ԵԱ-Երևան. Մեկնարկում են եզրափակիչները. Հայաստանն ունի երեք մասնակից

2 րոպեի ընթերցում

ԵԱ-Երևան. Մեկնարկում են եզրափակիչները. Հայաստանն ունի երեք մասնակից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության մրցումային 7-րդ օրը կկայանան եզրափակիչի մենամարտերը: 13 քաշային կարգերում Հայաստանն ունի երեք քաշային կարգերում ոսկու համար պայքարող բռնցքամարտիկներ: Ամենաշատ մասնակից եզրափակիչում ունեն Վրաստանը և Իսպանիան` 4-ական բռնցքամարտիկ:

Հայաստանի հավաքականի կազմում Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգի եզրափակիչում կմրցի Բելգիան ներկայացնող Վասիլ Ուստուռոյի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովի մրցակիցը եզրափակիչում Ֆրանսիայից Լունես Համրաուն է:

Իսկ 86 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանի հակառակորդը Վրաստանից Գեորգի Կուշինաշվիլին է:

Եվրոպայի առաջնության եզրափակիչները կմեկնարկեն 17:00-ին:

Նախօրեին կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ92կգ քաշային Նարեկ Մանասյանըմրցեց Իսպանիան ներկայացնող Էնմանուել Պլա Ռեյեսի հետ։ Երեք ռաունդներից հետո հավասար հաշիվ գրանցվեց, ինչից հետո մրցավարները վերաընտրել են մենամարտի հաղթողին․ մրցավարները հաղթանակը տվեցին իսպանացուն:

Նարեկ Մանասյանը հրաժարվեց լքել ռինգը և ժամը22:14դրությամբ դեռևս ռինգում էր:Նրան էին միացել Ուկրաինայի հավաքականի ներկայացուցիչները,որոնք բարձրաձայնում են,որ իրենց մարզիկի պարտությունն Անգլիայի ներկայացուցչի հետ մենամարտում անարդար մրցավարության հետևանք է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում