Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 22-ին տեղի է ունեցել ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։

Նիստը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար, հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման արդյունքները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչների և շահագործողների ներկայացրած հաշվետվությունների ու հայտարարագրերի հիման վրա 2025 թվականի գործունեության արդյունքներին։

Քննարկվել են նաև «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առկա վիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների զարգացմանն ուղղված հետագա անելիքները։

Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ և տրվել նոր հանձնարարականներ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում