Սպորտ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մրցումային մարզահագուստով հանդես կգա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մրցումային մարզահագուստով հանդես կգա

Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով, որն ունի նոր ու ինքնատիպ ձևավորում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի և հայկական արտադրության «Մելանտե» ընկերության համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի մեր մարզիկների մրցումային մարզահագուստը կլինի հայկական արտադրության։ Նոր դիզայնով մրցումային հագուստն ունի հիմնական կապույտ գույն, «Armenia» գրառումը և Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Թիկունքի հատվածում կլինի ֆեդերացիայի տարբերանշանը»,- ասված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում