Երևան

Նոր Նորքի Գյուրջյան փողոցից էստակադայի միջոցով հնարավոր կլինի հասնել Մյասնիկյան պողոտա. ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է

2 րոպեի ընթերցում

Նոր Նորքի Գյուրջյան փողոցից էստակադայի միջոցով հնարավոր կլինի հասնել Մյասնիկյան պողոտա. ճանապարհի հիմնանորոգումը սկսվել է

Երևանի քաղաքապետարանը սկսել է  Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.3 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ Գյուրջյան փողոցի հիմնանորոգման ծրագրի ավարտից հետո նախատեսվում է կառուցել նոր էստակադա, որը Նոր Նորք վարչական շրջանը Գյուրջյան փողոցի միջոցով կկապի Մյասնիկյան պողոտային։ Նախագիծը նպատակ ունի բարելավել տրանսպորտային հաղորդակցությունն ու բեռնաթափել գործող ճանապարհային հանգույցները։

Նրա խոսքով՝ ներկայում Գյուրջյան փողոցում իրականացվում է համապարփակ հիմնանորոգում, որի շրջանակում փոխարինվում են կոյուղատար, հեղեղատար և ոռոգման համակարգերը, էլեկտրական ցանցերը տեղափոխվում են ստորգետնյա տիրույթ, կառուցվում են մայթեր, ինչպես նաև ամբողջությամբ ասֆալտապատվում է ճանապարհահատվածը։

«Այս ճանապարհը կազմելու է մոտ 2,3 կիլոմետր և միանալու է Մյասնիկյան պողոտային։ Ծրագրի ավարտից հետո նախատեսում ենք իրականացնել նաև էստակադայի կառուցում, որը հնարավորություն կտա Նոր Նորքից Գյուրջյան փողոցով անմիջապես հասնել Մյասնիկյան պողոտա»,- նշել է քաղաքապետը։

Ավինյանի գնահատմամբ՝ մայրաքաղաքում նմանատիպ նոր ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծումը վերջին տասնամյակների ընթացքում եզակի նախաձեռնություններից է և կարևոր նշանակություն կունենա Երևանի տրանսպորտային համակարգի զարգացման համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում