Հայաստան

Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը իրենց բնույթով ռազմավարական ենթակառուցվածք են, որոնց գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նման դեպքերում պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն միջամտելու, եթե առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։

Որոշման նախագծի ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ։

Նախագծի հանրային քննարկման ժամկետ է սահմանվել 2026 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում