Սպորտ

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Սաուդյան Արաբիային

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Սաուդյան Արաբիային

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ Ատլանտա

 H խումբ, երկրորդ տուր

Իսպանիա-Սաուդյան Արաբիա` 4:0

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնները` իսպանացիները, Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում խոշոր հաշվով հաղթեցին Սաուդյան Արաբիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկից էլ Իսպանիան տիրում էր նախաձեռնությանն ու առաջին գոլը խփեց 10-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լամին Յամալն, ով իր առաջին գոլը խփեց աշխարհի առաջնություններում: 21-րդ և 24-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ  Միկել  Օյարսաբալը: Եվ մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Հասան Ալտամբակտին: Այժմ Իսպանիան ունի 4 միավոր ու խմբի առաջատարն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում