Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 19-ին մինչև ժամը 19.00–ն երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, նշելով, որ վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։