Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
1 րոպեի ընթերցում

Երևանի Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար։
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժել ենք 25 գովազդային վահանակ»,- գրել է Ավինյանը։