Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
2 րոպեի ընթերցում

Լոս Անջելես, ԱՄՆ
Մարզադաշտ «Լոս Անջելես»
G խումբ, երկրորդ տուր
Բելգիա-Իրան`0:0
Աշխարհի առաջնությունում Բելգիան և Իրանի միմյանց դեմ հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի հաշվով: Սա երկու թիմերի անընդմեջ երկրորդ ոչ-ոքին է այս Մունդիալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ այս խմբում առաջատարը Եգիպտոսն է, որն ունի 4 միավոր: 2-ական միավոր ունեն Իրանն ու Բելգիան, իսկ Նոր Զելանդիան մեկ միավոր է հավաքել:

Մայամի, ԱՄՆ,
Մարզադաշտ «Մայամի»
H խումբ, երկրորդ տուր
Ուրուգվայ-Կաբո Վերդե` 2:2
Ընթացիկ աշխարհի առաջնության խմբային փուլի բացահայտումներից մեկը Կաբո Վերդեն է, որն արդեն երկրորդ հանդիպում է, ինչ հավասար պայքար է մղում մրցակիցների հետ: Ուրուգվայն էլ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Կաբո Վերդեի հետ: Հարավամերիկացիների կազմում աչքի ընկան Մաքսիմիլիանո Արաուխոն ու Ագուստին Կանոբիոն: Կաբո Վերդեի կազմից գոլերը խփեցին Քևին Պինան ու Հեյլո Վարելան:
Տեսանյութը` այստեղ:

Վանկուվեր, Կանադա
Մարզադաշտ «Վանկուվեր»
G խումբ. երկրորդ տուր
Նոր Զելանդիա-Եգիպտոս` 1:3
Եվ այս ԱԱ-ի առաջին հաղթանակը տոնեց Եգիպտոսի հավաքականը, որը 1:3 հաշվով առավելության հասավ Նոր Զելանդիայի նկատմամբ: Եգիպտացիներից գոլերը հեղինակեցին Մուստաֆա Զիկոն, Մուհամեդ Սալահն ու Տրեզեգուտը: Նոր Զելանդիայի միակ գոլը խփեց Ֆին Սուրմանը: