Սպորտ

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ն անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մետր արդյունքով։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)։

Ավելի վաղ` Երվանդ Մկրտչյանը հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք:

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում