Սպորտ

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

Դալլաս, ԱՄՆ 

Մարզադաշտ «Դալլաս»

 J խումբ, երկրորդ տուր

Արգենտինա-Ավստրիա՝ 2:0

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին «Մունդիալ»-ի երկրորդ տուրում մրցեց Ավստրիայի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հանդիպման մեկնարկին Արգենտինան ստացավ 11-մետրանոց հարվածի իրավունք, որը, սակայն, չիրացրեց Լիոնել Մեսին։ Ավստրիայի ընտրանին կարողանում էր հաջող պաշտպանվել ու լրջորեն անհանգստացնել արգենտինացի պաշտպաններին։ Սակայն խաղի 38-րդ րոպեին Արգենտինան բացեց հանդիպման հաշիվը։ Հեռահար և դիպուկ հարվածով աչքի ընկավ Լիոնել Մեսին՝ դառնալով ԱԱ-ների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (17 գոլ)։ Մեսին գերազանցեց Միրոսլավ Կլոզեի ռեկորդը։ Նա խփեց նաև երկրորդ գնդակը՝ մեծացնելով արգենտինացիների առավելությունը։

Այս հաղթանակի շնորհիվ Արգենտինան 6 միավորով խմբում զբաղեցնում է առաջին տեղը և դուրս է գալիս 1/32-րդ եզրափակիչ։

Տեսանյութը` այստեղ

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում