Սպորտ

Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

2 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին

Սիեթլ, ԱՄՆ

Մարզադաշտ «Սիեթլ»

 D խումբ, երկրորդ տուր

ԱՄՆ-Ավստրալիա` 2:0

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը հաղթահարած հերթական հավաքականը ԱՄՆ ընտրանին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մունդիալ-2026-ի խմբային փուլի հերթական օրը ԱՄՆ հավաքականը մրցելով Ավստրալիայի ընտրանու հետ` առավելության հասավ 2:0 հաշվով: Նախ Ավստրալիայի թիմից ինքնագոլի հեղինակ դարձավ Կամերոն Բարգեսը, իսկ ԱՄՆ-ից գոլը խփեց Ալեքս Ֆրիմանը: ԱՄՆ ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց խմբում և դուրս եկավ 1/32-րդ եզրափակիչ:

Տեսանյութը` այստեղ:

Բոսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Բոսթոն»

C խումբ, երկրորդ տուր

Շոտլանդիա-Մարոկկո` 0:1

Մարոկկոյի հավաքականն առաջին հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում` նվազագույն հաշվով հաղթելով Շոտլանդիայի թիմին: Մարոկկոյի կազմում աչքի ընկավ Իսմայիլ Սաիբարին: Այս տուրից հետո Մարոկկոն խմբի երկու առաջատարներից մեկն է:

Տեսանյութը` այստեղ:

Ֆիլադելֆիա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ֆիլադելֆիա»

C խումբ, երկրորդ տուր

Բրազիլիա-Հայիթի` 3:0

Մունդիալի 5-ակի հաղթող Բրազիլիայի հավաքականը երկրորդ տուրում մրցելով Հայիթիի հետ` առավելության հասավ 3:0 հաշվով: Բրազիլացիների կազմում աչքի ընկան Մատեուս Կունյան (դուբլ) և Վինիսիուս Ժունիորը: Խմբային փուլի վերջին տուրից առաջ Բրազիլիան ու Մարոկկոն ունեն 4-ական միավոր այս խմբում: 3 միավոր վաստակել է Շոտլանդիան, իսկ Հայիթին ոչ մի միավոր չունի:

Տեսանյութը` այստեղ:

Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Մարզադաշտ «Բայ Արենա»

D խումբ, երկրորդ տուր

Թուրքիա-Պարագվայ` 0:1

Ընթացիկ աշխարհի առաջնությունում իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Թուրքիայի հավաքականը: Խմբային փուլի երկրորդ տուրում Պարագվայի հավաքականը 10 ֆուտբոլիստներով ու նվազագույն հաշվով հաղթեց թուրքերին: Այս խաղի միակ գոլը խփեց Մատիաս Գալարզան, այն էլ հանդիպման երկրորդ րոպեին: Այս խմբից թուրքերն այլևս դուրս չեն գա հաջորդ փուլ: Հաջորդ փուլում է ԱՄՆ ընտրանին: Երկրորդ տեղի համար կպայքարեն Ավստրալիան ու Պարագվայը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում