Երևան

Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Տիգրան Ավինյան

1 րոպեի ընթերցում

Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից և մայրաքաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևան քաղաքում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազի, բայց որպեսզի դա տեղի ունենա, հանրային տրանսպորտը պետք է շարունակաբար ավելի ու ավելի հարմարավետ դառնա»,- ասել է Ավինյանը։

Նիստի ընթացքում քաղաքապետին զեկուցեցին, որ հանրային տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրված վավերացումները նախորդ շաբաթվա ընթացքում տրոլեյբուսներում կազմել են 174 հազար 186, մետրոպոլիտենում՝ 563 հազար 176, ավտոբուսներում՝ 2 միլիոն 577 հազար 695, ընդամենը՝ 3 միլիոն 315 հազար 57։ Նշվեց, որ արձանագրվել է վավերացումների աճ 0.63 տոկոսով կամ 20 հազար 659-ով՝ նախորդ շաբաթվա համեմատ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում