Քաղաքականություն

Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի վարչապետՆիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու մասին:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր. «Վլադիմիր Պուտինի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է ներկայիս իրադրությունը Ղազախստանում, որը հանդարտեցման ու կարգավորման միտում ունի:

Կողմերն աջակցություն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկին՝ ամենամոտ ժամանակում տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացնելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը՝ որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ միջոցառման կազմակերպմամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում