Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրադրությունը ռուս- ուկրաինական սահմանին

Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է իրադրությունը ռուս-
ուկրաինական սահմանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է իրադրությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ:

«Բորելը Ուկրաինա այցին ընդառաջ հեռախոսազրույց է ունեցել Յենս Ստոլտենբերգի հետ՝ քննարկելու Ռուսաստանի զինված ուժերի ավելացումը Ուկրաինայի սահմանին, ինչպես նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրերի երկու նախագծերը, որոնք Ռուսաստանը հասցեագրել է ԱՄՆ-ին ու դաշինքի անդամներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ժոզեպ Բորելը  Ուկրաինա է այցելում հունվարի 4-6-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]