Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը 11 տոկոսով աճել է

Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը 11 տոկոսով աճել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում 11 տոկոսով աճել Է Յամալ - Եվրոպա գազատարով գազի ուղղակի մղումը Գերմանիա դադարեցվելու եւ հոկտեմբերի 30-ին դարձափոխային մատակարարումներ սկսվելու ֆոնին, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինը սակարկությունների բացմանը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել Է մինչեւ գրեթե 861 դոլար: Գնի ընդհանուր աճը գերազանցել Է 11 տոկոսը:

Յամալ - Եվրոպա խողովակաշարով գազի մղումը Եվրոպա դադարել Է հոկտեմբերի 30-ի առավոտյան: Այսպես, գազի մղումը Երեւանի ժամանակով 10:00-ից մինչեւ 11:00-ն կտրուկ նվազել Է, իսկ 11:00-ից մինչեւ 12:00-ն ընկած ժամանակահատվածում՝ բնավ դադարել: Դրանից հետո սկսվել Է գազի դարձամղում հակառակ ուղղությամբ: Ըստ որում, ինչպես հետեւում Է Լեհաստանի Gaz-System գազատարների ցանցի գործարկուի տվյալներից, գազը շարունակում Է ստացվել Յամալ - Եվրոպա խողովակաշարով Լեհաստանի տարածք արեւելքից, բայց հետագա մղումն արեւմուտք՝ Գերմանիա, այս պահին չի կատարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am