Քաղաքականություն

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին. Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին. Բորել

ԲՐՅՈՒՍԵԼ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված էԵվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչԺոզեֆ Բորելի հայտարարության մեջ:

«Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն իմ անունից հինգշաբթի զրուցել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի, իսկ ուրբաթ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ անելով երկու կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել իրավիճակի էսկալացիան»,- ասված է Բորելի հայտարարության մեջ:

Դրանում ընդգծվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կապ է պահպանում ԵԱՀԿ գործող նախագահության հետ:

«Սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան որոշվում է բանակցությունների միջոցով՝ տեղի բնակչության անվտանգության շահերից ելնելով: Մենք ողջունում ենք երկու երկրների միջև տեխնիկական մակարդակով շարունակվող շփումները»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և խրախուսում երկու երկրներին գտնել խաղաղ լուծում` տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում