Ռուսաստանյան խաղաղապահները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում ԼՂ-ում
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները պարբերաբար հակաահաբեկչական վարժանքներ են իրականացնում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
«Տագնապի ժամանակ գործողությունների մշակման ընթացքում խաղաղապահ առաքելության անդամները վարժանքներ են իրականացրել կրակային դիրքերը զբաղեցնելու, ինչպես նաև երթևեկությունը կանգնեցնելու նպատակով` մայրուղիները փակելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում