Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Նոյեմբեր

ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

ԼՂ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է 
անվտանգությանը. իրանցի պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում թաքֆիրական ահաբեկիչների ներկայությունը սպառնալիք է՝  ուղղված խաղաղությանն ու անվտանգությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Հոսեյն Ամիր Աբդոլահյանը:

Պաշտոնյան ԼՂ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը համարում է  պատերազմի անհապաղ դադարեցումը և քաղաքական բանակցությունը:

«Իրանի սահմանների կատարյալ անվտանգության  պահպանումը Թեհրանի կարևորագույն առաջնահերթությունն է, և այս հարցով Թեհրանը որևէ երկրի համար բացառություն չի անելու»,- շեշտել է նա:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ