Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Բասկետբոլի առաջնությանը կմասնակցի «Vahakni City» անվանումով նոր թիմ

Բասկետբոլի առաջնությանը կմասնակցի «Vahakni City» անվանումով նոր թիմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունում նոր համալրում կա թիմերի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բակսետբոլի Ա լիգայի 2020/21 մրցաշրջանին կմասնակցի «Vahakni City» անվանումը կրող թիմը, որը հիմնադրվել է «Hovnanian International»  ընկերության կողմից:

«Մենք հուզված ենք և հպարտ՝ միանալու Ա լիգային և լինելու Հայաստանում բասկետբոլային մշակույթի ձևավորման մասնիկը: Մենք նախատեսում ենք հավաքել շատ մրցունակ թիմ»,-իր խոսքում ասել է «Vahakni City» թիմի տնօրեն Բրյուս Մացկինը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով անավարտ է մնացել Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության 2019/20 մրցաշրջանը: Ֆեդերացիան դեռևս վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք երկիրը կունենա նախորդ մրցաշրջանի չեմպիոն:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am