«Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց «Արսենալ»-ին
01:16, 18 Հունիս 2020
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ 100 օրվա դադարից հետո անգլիական Պրեմիեր լիգան վերսկսվեց երկու խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լիգայի 28-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Արսենալ»-ին: Առաջին կեսի ավելացված րոպեին Ստերլինգն առաջ մղեց «քաղաքայիններին»: Իսկ երկրորդ կեսի մեկնարկին` 51-րդ րոպեին, Քևին դե Բրույնեն կրկնապատկեց հաշիվը: «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստները հանդիպման վերջնամասում խփեցին նաև երրորդ գնդակը, աչքի ընկավ Ֆոդեն: «Արսենալ»-ի կազմում 47-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Դավիդ Լուիսը:
Ավելի վաղ կայացած խաղում մրցել էին «Ասթոն Վիլան»-ն և «Շեֆիլդ Յունայթեդ»-ը: Այդ խաղում դարպասի գրավում չէր արձանագրվել:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում