Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են ընդունելությունները

Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են 
ընդունելությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցվել են երեխաների նոր ընդունելությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Ցավոք, այս պահին մանկապարտեզներում անորոշ ժամանակով դադարեցված են նոր ընդունելությունները։ Մանկապարտեզների նոր ընդունելություն վերսկսելու մասին համապատասխան հրահանգ կամ որոշում ունենալու դեպքում, մենք անպայման կտեղեկացնենք  հասարակությանը»,- նշեց Վիրաբյանը:

Նա նշեց, որ արտակարգ դրության օրերին Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացնում է աշխատանքներ՝ սահմանափակ քանակությամբ երեխաների համար։   

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից, ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ժամկետով:

Մանկապարտեզները կգործեն 2020 թվականի մայիսի 20-ից՝ պահպանելով հատուկ կանոններ։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]