Երիտասարդ սերունդ չունենք ըմբշամարտում. Արայիկ Բաղդադյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը դժգոհ է առաջնության մասնակցությունից և նոր սերնդից:

«Մենք շատ դժգոհ ենք առաջնության մասնակցությունից, հատկապես՝ Երևանի քաղաքի մարզադպրոցների մասնակցությունից: Մինչև 18 տարեկանը մարզիկներն, ովքեր աշխարհի և Եվրոպայի մրցանակային տեղեր չեն զբաղեցնում, գնում են բանակ և ոչ մարզական վաշտ: Եթե այս տարի 75 մարզիկ են մասնակցում առաջնությանը, ապա հաջորդ տարի միայն 65 կմասնակցի: Եվ այսպես շարունակ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր քարտուղարը:

Բաղդադյանի խոսքով` խնդիրներ կան նաև մարզիչների որակավորման մակարդակից և նրանց ցածր վարձատրությունից: «Այս առաջնությանը չեմպիոններ դարձան մարզիկներ, ովքեր 30-ին մոտ են, բայց դա նորմալ չէ, քանի որ երիտասարդներն արդեն իրենց խոսքը պիտի ասեին: Երիտասարդ սերունդ չկա»,-ասաց նա:

Գլխավոր քարտուղարը շեշտեց, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, եթե ազատ ոճային ըմբիշները կարողանան նվաճել անգամ երկու ուղեգիր, լավ կլինի:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում