Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին ԱՊՀ խաղերում

4 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին ԱՊՀ խաղերում

ՍՈԼԻԳՈՐՍԿ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները սկսեցին պայքարն ԱՊՀ երկրորդ խաղերում: Հայաստանն ազատ ոճում նվաճեց միայն 3 բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի սպորտային համալիրում ընթացող ըմբշամարտի մրցաշարում 57 կգ քաշային Նարեկ Հակոբյանը մեկնարկում հաղթեց տաջիկ մարզիկին, սակայն կիսաեզրափակիչում զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Հակոբյանը գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար` ուժերը չափելով Ղրղըզստանից Ռասուլ Սալիևի հետ: Հայ մարզիկը զիջեց 13:2 հաշվով:

61 կգ քաշային Նորիկ Հարությունյանն առաջին գոտեմարտում հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին, բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ադրբեջանցի ըմբիշին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանի հակառակորդը Վիետնամից Լոկ Պհին էր: Հարությունյանը բացարձակ հաղթանակի հասավ` տուշեով:

65 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Հայկ Աբրահամյանը հաջորդաբար գերազանցեց Ղրղըզստանի և Բահրեյնի մարզիկներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ռուս մարզիկին: Երրորդ տեղի համար գոտեմարտում Աբրահամյանը մրցեց և զիջեց ուզբեկ Ժավոհիր Չուլիբովին` 5:0:

70 կգ քաշում Արթուր Սարգսյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում:

74 կգ քաշում Նարեկ Հարությունյանը սկզբում հաղթեց տաջիկ մարզիկին, բայց կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանի Դաշնության մասնակցին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սարգսյանը ուժերը չափեց ուզբեկ Ժաֆար Չուլիբոևի հետ: Հայ մարզիկը տանուլ տվեց 9:4 հաշվով:

79 կգ քաշում Դավիթ Գևորգյանը դուրս մնաց հետագա պայքարից հենց մեկնարկում` պարտվելով ադրբեջանցի մարզիկին:

86 կգ քաշում Ազատ Կարապետյանը առաջին գոտեմարտում հաղթելուց հետո, կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ ու զիջեց: Կարապետյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ղրղըզ Էլնուր Ակիբաևի հետ: Կարապետյանը հաղթեց 7:5 հաշվով:

Եվ 97 կգ քաշում Հայաստանից Սերգեյ Սարգսյանը պայքարի մեջ մտավ կիսաեզրափակիչից և ուժերը չափեց ռուս մարզիկի հետ` պարտվելով նրան: Երրորդ տեղի համար մրցապայքարում Սարգսյան պայքարեց տաջիկ Ռախմոնջոն Մախմադբեկովի հետ և ժամանակից շուտ հաղթեց 11:0 հաշվով:

Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին:

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Սպորտ

Փարիզում հունիսի 27-ին կկայանա Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Սպորտ

Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. կկայանան խմբային փուլի վերջին հանդիպումները

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Սպորտ

Եվրո-2024. Անգլիան և Դանիան կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆում

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Սպորտ

Եվրո-2024. Ֆրանսիան, Նիդերլանդները և Ավստրիան դուրս եկան փլեյ-օֆֆ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին պարտությամբ է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Սպորտ

Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է. Գիլոյանն ընդունել է ԵԽ հակադոպինգային կոնվենցիայի ներկայացուցիչներին

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սպորտ

Հայաստանն ՕԽ-ում կունենա երկու լողորդ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Սպորտ

Սևանցի մարզիկ Վարազդատ Հակոբյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ և ՀՀ «Դյուցազնագրքի» բացարձակ ռեկորդ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

Սպորտ

Եվրո-2024. խմբային փուլի նախավերջին օրը նախատեսված է 4 հանդիպում

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». այս Օլիմպիական խաղերն ապացույցն են նրա, որ ես պատրաստ եմ. Էլմիրա Կարապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում