Առաջնությունում «տոն տվեցին» երիտասարդ մարզիկները. Արայիկ Բաղդադյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը գոհ չէ առաջնությունից, բայց ուրախ է, որ երիտասարդները կարողացան ինքնարտահայտվել:
«Չէի ասի, թե Հայաստանի այս առաջնությունում անակնկալներ եղան: Ուրախ եմ, քանի որ այս առաջնությունում «տոն տվեցին» երիտասարդ մարզիկները: Ինձ համար անսպասելի էր 57 քաշային կարգում գրանցված արդյունքը, որտեղ չեմպիոն դարձավ Նարեկ Հովհաննիսյանը: Որակապես լավ վիճակում են, բայց ես գոհ չեմ նրանց ֆիզիկական և տեպնիկատակտիկական վիճակից: Շատ մարզիկներ ֆիզիկապես չէին դիմանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:
Նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային թիմը, որ կձևավորվի այս առաջնությունից հետո, կանցկանցի առաջին մարզումը: Իսկ նոյեմբերի 21-ին ուսումնամարզական հավաքի միջոցով կնախապատրաստեն աշխարհի առաջնությանը: