Սպորտ

«Այս հաջողությունն առաջին հերթին մարզիկներինն է». Արայիկ Բաղդադյան 

2 րոպեի ընթերցում

«Այս հաջողությունն առաջին հերթին մարզիկներինն է». Արայիկ Բաղդադյան 

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը համարում է աննախադեպ ազատ ոճի ըմբշամարտի հայկական դպրոցի համար:

«Անկեղծ ասած, ես այսպիսի հաջողություն չեմ հիշում մեր ըմբշամարտի պատմության մեջ։ Այս հաջողությունը առաջին հերթին մարզիկներինն է, հետո՝ անձնական մարզիչներինը, հավաքականի մարզիչներինը։ Այս հաղթանակները կերտելուն օգնել են և՛ ֆեդերացիան, և՛ Սպորտի նախարարությունը, և՛ Օլիմպիական կոմիտեն։ Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրները բոլորն ի վիճակի են Աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաղդադյանի խոսքերը փոխանցում է ըմբշամարտի ֆեդերացիան:

Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում