Հայաստանում եղանակը կտաքանա 4-10 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский