Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեխաների իրավունքների պաշտպանության մասին» կոնվենցիայի 30-ամյակն է: Տոնի առթիվ նոյեմբերի 20-ին բազմաթիվ երեխաներ հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրում: Երեխաների հետ հանդիպել և նրանց հարցերին պատասխանել են կառավարության անդամները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով երեխաներին, նշել է, որ թեպետ յուրաքանչյուր օր պետք է լինի երեխաների տոնը, սակայն այսօր այն նշվում է այս ձևաչափով:

Երեխաները Արայիկ Հարությունյանին մի շարք հարցեր են ուղղել: Նրանցից մեկին հետաքրքրում էր դպրոցների տեխնիկական հագեցվածության խնդիրը, որին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ մարզային 105դպրոցների տրամադրվելու են պրոյեկտորներ և ինտերակտիվ գրատախտակներ, մյուս տարի 90 ավագ դպրոց կստանա 303 լաբորատոր գույք և սարքավորում: Բացի այդ, 2020 թվականին նոր ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների ծրագրում կընդգրկվի հանրապետության բոլոր դպրոցների շուրջ կեսը: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հանրապետության գյուղական համայնքներում 2020 թվականին նախատեսվում է փոքրաթիվ աշակերտական համակազմ ունեցող22 նոր դպրոցի կառուցում:

Երեխաներին հետաքրքրել է նաև դպրոցական ուսումնական պլանի ծանրաբեռնվածության հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որայդ նպատակով ներկայում վերանայվում են Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը:

Նրանց հետաքրքրել է նաև՝ինչո՞ւ են երեխաները դասերի փոխարեն գերադասումաշխատել, արդյոք դպրոցը հետաքրքի՞ր չէ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ արդեն ստեղծվել է կրթության կառավարման միասնական համակարգ, ինչը հնարավորություն կտա կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերել և նրանց վերադարձնել դպրոց: Նա նշել է, որ կրթությունից դուրս մնալու պատճառներըմիանշանակ չեն. խնդիրներ կան և՛ սոցիալական, և՛ առողջապահական առումով:

Հանդիպման ընթացքում բարձրացվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության և նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի հարցը: Նախարարը նշել է, որ մեր երկիրը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության գաղափարախոսությունը. անցումը համընդհանուր ներառման նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականը և այս ճանապարհին կարևորել է աշակերտների ներգրավվածությունն ու աջակցությունը:

Հայերեն

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը