Հայաստանում արևային եղանակը կպահպանվի. տաք օդի ներհոսքը շարունակվում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տարածքից տաք օդի ներհոսքը Հայաստան շարունակվում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր՝ ժամը 10:00-ին, երեկվա նույն ժամի հետ համեմատ հանարպետության ողջ տարածքում եղանակը տաքացել է 3-4 աստիճանով»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Կարդացեք հոդվածը` Русский