ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկի և Amazon Web services-ի համագործակցության շրջանակում միջազգային հեղինակավոր ընկերությունների մասնակցությամբ Երևանում անցկացվում է ScaleUp ինովացիոն ֆորումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆորումը մեկնարկել է հոկտեմբերի 30-ին:
Մասնակցում են միջազգային ընկերությունների՝ Amazon-ի, VISA-ի, Mambu-ի, Softprom-ի փորձագետներ: Ֆորումին հրավիրված են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցման և ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներ:
Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց, որ ֆորումն անվանել ենք ScaleUp, քանի որ ցանկանում են ընդգծել, որ ծրագրերն աշխատում են մեծ մակարդակով: «Գործընկերությունն այն հիմնական գաղափարն է, որն ընկած է այս ֆորումի հիմքում»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց Ամերիաբանկի անհավանական թիմին ու Ամազոնին՝ իրադարձությունն իրականություն դարձնելու համար: Շամցյանը նշեց, որ այս իրադարձությունով ցանկանում են նաև ցույց տալ՝ հավատում են, որ իսկական գործընկերությունը զարգացնում է:
Բանախոսները ելույթներ են ունենում տեխնոլոգիական զարգացումների, թվային փոխակերպումների, տվյալների վերլուծությունների և այլ թեմաներով:
Հայաստանում են Ամազոնի տարածքային կառավարիչ Վերանիկա Ռամանովսկայան, Softprom-ի ՏՏ գծով տնօրեն Վլադիսլավ Հավրիլենկոն և այլ անձինք: