Եղանակը Հայաստանում կտաքանա 3-5 աստիճանով, տեղումներ չեն սպասվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский