Ինովացիա

Իվոն Չուն հիացմունք է հայտնել Հայաստանի՝ ՏՏ ոլորտում տպավորիչ աճի և գլոբալ կենտրոն դառնալու համար

4 րոպեի ընթերցում

Իվոն Չուն հիացմունք է հայտնել Հայաստանի՝ ՏՏ ոլորտում տպավորիչ աճի և գլոբալ կենտրոն դառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահ Իվոն Չուն Հայաստանը որակել է որպես համաշխարհային Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առաջատարներից մեկը, իր հիացմունքն արտահայտել ոլորտում տպավորիչ աճի և ՏՏ գլոբալ կենտրոն դառնալու առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իվոն Չուն նման տեսակետ է հայտնել Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային համաժողովին ընդառաջ իր ողջույնի խոսքում:

« Հոկտեմբերի 6-9-ը Երևանը կդառնա տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների աշխարհի էպիկենտրոնը: Ձեր գեղեցիկ մայրաքաղաքը հյուրընկալելու է ՏՏ արդյունաբերության ոլորտի աշխարհի առաջատարների, որոնք համախմբվում են` քննարկելու թվային դարաշրջանի էվոլյուցիայի ամենահրատապ գլոբալ խնդիրները: Համաշխարհային ՏՏ համայնքը մի քանի տարի շարունակ մեծ հետաքրքրությամբ սպասում էր այս միջոցառմանը։ Ցանկանում եմ նաև հիացմունքս արտահայտել Հայաստանի՝ որպես համաշխարհային ՏՏ ոլորտի առաջատարի մասին, ոլորտում տպավորիչ աճի և ՏՏ գլոբալ կենտրոն դառնալու առնչությամբ»,-ասել է Չուն ու Ես շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը և WITSA-ի անդամ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը՝ կարևոր համաժողովին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Նրա կարծիքով՝ ՏՏ համաշխարհային համաժողովը խոստանում է նշանակալից իրադարձության վերածվել Հայաստանի և գլոբալ ՏՀՏ ոլորտի ապագայի համար: Այս տարի WITSA-ի ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Իրագործելով թվային դարաշրջանի խոստումը։ Ապակենտրոնացման ուժը. խոստում և վտանգ»: Համաժողովը կուսումնասիրի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները վերափոխում մեր կյանքը դեպի լավը և վատը, դրա ազդեցությունը անհատների, առևտրի և շահույթի, անվտանգության, ժողովրդավարության և մարդկության վրա:

Որպես Հայաստանի ՏՏ ոլորտի ամենաերկարակյաց ու ամենամեծ պաշտպան ասոցիացիայի նախագահ ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և ՏՏ համաշխարհային համաժողովի՝ «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը մեծ պատիվ է համարել իր 40-ամյա պատմության մեջ առաջին անգամ Երևանում հյուրընկալել ՏՏ համաշխարհային համաժողովը:

Այս տարի Երևանը շուրջ 70 երկրից հյուրընկալում է ոլորտի ավելի քան 2500 առաջնորդների, մտավորականների, քաղաքական գործիչների և ձեռնարկատերերի՝ քննարկելու տեխնոլոգիաների ոլորտի ամենաարդիական քաղաքական, էթիկական, տնտեսական և սոցիալական հարցերը։ 2005 թվականից ի վեր ԱՏՁՄ-ն աշխատում է Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգի զարգացումը խթանելու ուղղությամբ, կազմակերպում արդեն հաջողություններ գրանցած ամենամյա «Digitec Expo» ցուցահանդեսը, աջակցում է հայկական ստարտափներին, նախաձեռնում և իրականացնում է ռոբոտաշինության ծրագրեր և ֆինանսավորում է հետազոտությունների ու զարգացման ծրագրեր: Եսայանը շեշտել է՝ «WCIT»-ի պաշտոնական գործընկեր, ԱՏՁՄ-ն 2017 թվականից ի վեր մեծ նվիրումով աշխատում է համաժողովը Երևանում լավագույնս կազմակերպելու համար։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում