Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության ևհասարակայնությանհետ կապերի վարչությունից:

Հանրապետության տարածքում քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский