Ինովացիա

Իտալական հանրահայտ «Agenzia DIRE»-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին

2 րոպեի ընթերցում

Իտալական հանրահայտ «Agenzia DIRE»-ն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յակոպո Ֆրենկուելուչին ինստիտուցիոնալ ոլորտի իտալական լրատվական ամենակարևոր գործակալություններից մեկի՝ «Agenzia DIRE»-ի համար գրված իր հոդվածում մանրամասնորեն պատմել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասին՝ «Արմաթ»-ից մինչև «Թումո» և «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն»։ Նա նշել է, որ մոտ 30 000 քմ տարածք զբաղեցնող և 3 միլիոն բնակչություն ունեցող ցամաքային այս երկրին հաջողվել է կերտել իր ապագան՝ ներդրումներ կատարելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բրյուսելում հիմնադրված «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»-ը (EuFoA) կազմակերպությունից, ըստ Ֆրենկուելուչիի, այս կերպ Հայաստանը վերադառնում է իր արմատներին՝ որպես «գիտական ներուժ ունեցող երկիր», նախկին Սովետական Միության տեխնոլոգիական կենտրոն, իսկ այժմ Հարավային Կովկասի Սիլիկոնային հովիտ, որը շուտով հյուրընկալելու է 23-րդ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը։

Յակոպո Ֆրենկուելուչիի ամբողջական հոդվածը՝այստեղ։

Յակոպո Ֆրենկուելուչին մասնակցել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության և «WCIT 2019»-ի կողմից հուլիսին կազմակերպված մամուլի այցին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում